Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Ռոման Մ.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2012թ. նոյեմբերի 24-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, «ԳԱԶ-21» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Ֆելիքս Մ.-ին և նրա կողքին կանգնած Ստելլա Զ.-ին և վերջինիս թոռանը Ալբերտ Մ.-ին: Ֆելքիս Մ.-ը և Ալբերտ Մ.-ը մահացել են, իսկ Ստելլա Զ.-ը ստացել է առողջությանը ծանր վնաս, կյանքին վտանգ սպառնացող:
Գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Դատարանում մեղադրանքի պաշտպանությունն իրականացվում է Շիրակի մարզի դատախազության կողմից:
Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net