Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Էմիլ Մ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. օգոստոսի 8-ից մինչև 24-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է Նաիրա Գ.-ին պատկանող բնակարանի խոհանոցի պատուհանը, ապա ապօրինի մուտք գործել հիշյալ բնակարան և այնտեղից գաղտնի հափշտակել Նաիրա Գ.-ին պատկանող զգալի չափի` 230.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության արծաթյա զարդեր, բիժուտերիա և <<Ասուս>> տեսակի նեթբուք համակարգիչ:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net