Ունենք կորոնավիրուսի 745 նոր դեպք, 6 մարդ մահացել է

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հոկտեմբերի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 57566 դեպք, որոնցից.

  • 46318 – ն` առողջացած,
  • 1032 – ը` մահվան ելքով, (նոր դեպքերը 6-ն են)
  • 9908 – ն այս պահին փաստացի բուժում է ստանում:
  • Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 308 – ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով, նոր դեպքերը 2-ն են)։

Ընդհանուր առմամբ, կատարվել է  329277 թեստավորում։

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 745 նոր դեպք և 427 առողջացած, կատարվել է 2114 թեստավորում։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 73 (տղամարդ), 61 (կին), 65 (տղամարդ), 81 (կին), 58 (կին) և 61 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել