Որոշել է դաստիարակչական աշխատանքներ տանել զինծառայողների հետ

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Եմիլ Գ.-ի (անունը փոխված փոխված է):

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2012թ. հոկտեմբերի 5-ին` ժամը 15-ի սահմաններում, հայհոյանքներ տալով մեկ անգամ ապտակել է Արմեն Բ.-ին, ապա մեկ անգամ ապտակել է եֆրեյտոր Հակոբ Զ.-ին, դրանից հետո մեկ անգամ ապտակել է շարքային Մեսրոպ Դ.-ին, բռունցքով երկու անգամ հարվածել վերջինիս պարանոցի շրջանին, ոտքերով և իր ձեռքին եղած փայտով հարվածել նրա ոտքերին, այնուհետև ձեռքերով և փայտով մի քանի անգամ հարվածներ է հասցրել շարքային Հովհաննես Գ.-ի մարմնի տարբեր մասերին` նրանց պատճառելով ֆիզիկական ցավ:

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել