Երեխաների որդեգրման միջնորդական գործունեություն՝ այսինքն որդեգրել ցանկացող անձանց անունից և նրանց շահերից բխող այլ անձանց կողմից իրականացվող` երեխաներ ընտրելուն և որդեգրման հանձնելուն ուղղված յուրաքանչյուր գործունեություն, չի թույլատրվում:
Այդպիսի գործունեություն չի համարվում խնամակալության և հոգաբարձության մարմինների և մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի գործունեությունը:
Որդեգրել ցանկացող անձինք որդեգրման գործընթացին կարող են մասնակցել անմիջականորեն կամ իրենց օրինական ներկայացուցիչների միջոցով:
Երեխաների որդեգրման միջնորդական գործունեություն իրականացնող անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
Աղբյուր՝ Իրավաբան.net