Մենք առնվազն պետք է վերականգնենք 1994 թ․-ին հաստատված առաջնագիծը․ Մասիս Մայիլյան

Մենք համոզված ենք, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը կարող է ծառայել որպես լծակ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը։

Նա նշել է, որ Ադրբեջանը ներկայումս տիկնիկ է Թուրքիայի ձեռքում և նրան առանձին դիտարկել նրան անիմաստ է։

«Մենք առնվազն պետք է վերականգնենք 1994 թ․-ին հաստատված առաջնագիծը։ Խաղաղություն պարտադրելու մի քանի ձև կա։ Մեկն այն է, ինչ անում է այս պահին մեր ՊԲ-ն։ Ինչ վերաբերում է ժամանակավոր զինադադարին, ապա մենք նման առաջարկ չենք ստացել»,-նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել