Մայր հայհոյելու ծանր հետևանքները

Արմեն Մինասյանին (անունը մտացածին է) մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2005թ. օգոստոսի 11-ի լույս գիշերը` ժամը 01-ից 02-ի սահմաններում, Երևան քաղաքի Չեխովի փողոցումևս չորս անձանց հետ կատարել են խուլիգանություն` խմբով հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որը զուգորդվել է Մեսրոպ Մաքոյանին կյանքից զրկելու դիտավորությամբ վերջինիս առանձին դաժանությամբ ծեծի ենթարկելով, նրա առողջությանը կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս պատճառելով, ապա շարունակելով նույն նպատակին ուղղված գործողությունները` Կարնե Սիմոնյանի (անունը մտացածին է) հետ օժանդակել են երկու անձանց կողմից խուլիգանական դրդումներով Մ.Մաքոյանի սպանությանը, որն արտահայտվել է հետևյալում.

2005թ. օգոստոսի 11-ին` ժամը 01-ի սահմաններում, Մ. Մաքոյանը Մ. Հակոբյանին ուղեկցել է տուն և վերջինիս շենքի բակում` Չեխովի փողոցի 36 շենքի դիմաց գտնվող նստարանների մոտ հանդիպել են նույն թաղամասի բնակիչներին:

Նրանցից մեկը նախատել է Մ. Հակոբյանին չբարևելու համար և զրույցի բռնվել վերջինիս, ապա Մ. Մաքոյանի հետ: Զրույցի ընթացքում Արմենն ու Կարենը (անունները մտացածին են) պահանջել և վերցրել է նրա <<Նոկիա>> մակնիշի բջջային հեռախոսը և նրա հեռախոսահամարից երեք անգամ զանգահարելով Ա. Մուրադյանի բջջային հեռախոսահամարի վրա ու չխոսելով` հեռախոսը վերադարձրել է Մ. Մաքոյանին: Քիչ անց, Հրաչ Սահակյանը <<արա> կոչելով Մաքոյանին, նրանից կրկին պահանջել է հեռախոսը, սակայն Մաքոյանը, նախատելով Սահակյանին իրեն անունով չդիմելու համար հրաժարվել է և չի տվել հեռախոսը: Արմենն ու Կարենը (անունները մտացածին են ) նշված չնչին առիթով սկսել են վիճաբանել Մ. Մաքոյանի հետ, որի ընթացքում ուղղակի դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, շրջապատի բնակիչների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով` մոտ 5 րոպե տևողությամբ սեռական բնույթի հայհոյանքներ են տվել Մաքոյանի հասցեին և քաշքշել են նրան: Այդ ընթացքում աղմուկի և հայհոյանքների ձայները լսելով` հավաքվածներին մոտեցել են այլ անձինք, որից հետո նրանք գնացել են թիվ X միջնակարգ դպրոցի բակ: Այդտեղ չնչին առիթով ծագած վիճաբանությունը շարունակելով, կրկին ուղղակի դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը` շուրջ 5 րոպե տևողությամբ սեռական բնույթի հայհոյանքներ են տվել Մաքոյանին և խուլիգանական դրդումներով` ոտքերով և ձեռքերով հարվածել են վերջինիս մարմնի տարբեր մասերին:

Այդ ընթացքում Արմենը(անունը մտացածին է) Մաքոյանին հայհոյել է <<մայր>> և պատասխան հայհոյանքը ստանալուց հետո, նրան կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ ձեռքին եղած դանակով 7 անգամ հարվածելով Մաքոյանի կրծքավանդակի դիմային աջ և ձախ հատվաներին, մեկ անգամ ձախ արմնկահոդի հետին շրջանին` սպանել է նրան:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել