Նոտարական ողջ համայնքին ցանկանում եմ խաղաղություն. Նոտարական պալատի նախագահի շնորհավորական ուղերձը

Նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանը շնորհավորական ուղերձ է հղել գործընկերներին մասնագիտական տոնի առթիվ: ՈՒղերձում ասվում է.

«Հարգելի՛ նոտարներ,
Շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Նոտարի միջազգային օրվա կապակցությամբ: Նոտարական ողջ համայնքին ցանկանում եմ խաղաղություն, նորանոր հնարավորություններ մասնագիտական աճի համար, գործունեության մեջ կայունություն, բարօրություն և ընտանեկան երջանկություն:

Այս համավարակի ծանր պայմաններում, այնուամենայնիվ, ՀՀ նոտարական պալատը նախատեսում էր նշել նոտարի օրը, սակայն թշնամու դավադրությունը խափանեց մեր ծրագրերը: Բայց մենք չենք ընկճվում և հուսով ենք ու համոզված, որ մեր երկրի փառահեղ հաղթանակի հետ միաժամանակ ամբողջ նոտարական համայնքով նշելու ենք նաև մեր մասնագիտական տոնը՝ նոտարի օրը:

Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել ողջ համայնքին այս ծանր, պատերազմական իրավիճակում արժանապատվորեն և կրկնակի պատասխանատվությամբ իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու, ինչպես նաև սահմանին կանգնած մեր զինվորներին Ձեր աջակցությունը ցուցաբերելու համար»:
#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել