Ջրաչափը վնասելու հետևանքները

Ջրային համակարգերը և հարմարանքները, այդ թվում` ջրամատակարարման համակարգերի, բազմաբնակարան շենքերի մուտքագծերի, բնակարանների և անհատական բնակելի տների ջրաչափերը, չափիչ-կարգավորիչ սարքերը վնասելը, չկապարակնքելը, կապարակնիքները փոխելը (կեղծելը) կամ դիտավորյալ պոկելը`առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` 50 000 դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` 100 000 դրամի չափով:

Նշված խախտումներ թույլ տալը, եթե դրանք հանգեցրել են տեխնիկական վթարների` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` 80 000 դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` 150 000 դրամի չափով:

Ջրային համակարգերի և հարմարանքների, այդ թվում` ջրամատակարարման համակարգերի, բազմաբնակարան շենքերի մուտքագծերի, բնակարանների և անհատական բնակելի տների ջրաչափերի, չափիչ-կարգավորիչ սարքերի օգտագործման կանոնները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` 80 000 դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` 150 000 դրամի չափով:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել