Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Աշոտ Մ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ.փետրվարի 05-ին` ժ.23:30-ի սահմաններում, իրենց տանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է նախկին կնոջ՝ Մ.Գյուլբեկյանի հետ,,որի ընթացքում ծեծի է ենթարկել վերջինիս՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Ամբաստանյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Իսկ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի` ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, որը չի առաջացրել սույն օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հետևանքներ՝պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net