Թբիլիսիի հեռուստաաշտարակը և Խաղաղության կամուրջը Ադրբեջանի դրոշի գույներով չի լուսավորվել․ Վրաստանում Հայաստանի դեսպանատուն

Վրաստանում Հայաստանի դեսպանատնից հայտնում են․

«Մեդիա տիրույթում նկարներ են տարածվում, որտեղ Թբիլիսիի հեռուստաաշտարակը և Խաղաղության կամուրջը Ադրբեջանի դրոշի գույներով են, որով, իբրև թե, Վրաստանն իր աջակցությունն է հայտնում Ադրբեջանին։
Տեղեկացնում ենք, որ դա չի համապատասխանում իրականությանը և վերոնշյալ օբյեկտներն Ադրբեջանի դրոշի գույներով լուսավորվել էին ս.թ. մայիսի 28-ին` Ադրբեջանի ազգային տոնի օրը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել