Նախ նշենք, որ Հայաստանի Հանրապետությունում դատավարությունը տարվում է հայերեն:
Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն դատարանում հանդես գալու իրենց նախընտրած լեզվով, եթե ապահովում են հայերեն թարգմանությունը:
Թարգմանիչ է այն անձը, որը տիրապետում է թարգմանության համար անհրաժեշտ լեզուներին:
Դատարանն իրավունք ունի թարգմանիչ նշանակել կողմի առաջարկով, որը և վճարում է թարգմանչի ծառայությունների համար:
Թարգմանիչն իրավունք ունի հարցեր տալ թարգմանությունը ճշգրտելու համար:
Աղբյուրը` Իրավաբան.net