Վարդան Սեդրակյանի կալանավորման դեմ վճռաբեկ բողոք կներկայացվի

Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը «Սիրունյան» իրավաբանական գրասենյակի ֆեյսբուքյան էջում գրել է, որ այսօր վերջապես ստացել են Վարդան Սեդրակյանի կալանավորման վերաբերյալ՝ Հայաստանի Հանրապետության քրեական վերաքննիչ դատարանի 2013 թվականի մարտի 18-ի որոշումը:

«Վարդան Սեդրակյանի հետ ճշտումներ անելուց հետո կներկայացնենք վճռաբեկ բողոք»,- գրել է Ալեքսանդր Սիրունյանը:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել