ԱԺ պատգամավոր Վահագն Թևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեխաները վարակվում են, վարակում են, հիվանդանում են:
Պաշտոնական տվյալներով, Հայաստանի Հանրապետությունում հունիս-օգոստոս ամիսների ընթացքում կորոնավիրուսային հիվանդություն հաստատվել է 2311 երեխայի մոտ, որոնցից 534-ը բուժօգնությունը ստացել է հիվանդանոցային պայմաններում:
Երեկ վարակակիրների թիվն ավելացել է մոտ 400-ով, եթե զգոնությունը կորցնենք, ամառվա սարսափը նորից կկրկնվի»: