Կոբալտե վազաների սիրահար, թե՞ իրենց գործում հմտացած գողեր

Արգիշտի Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, իր կողմից պատրաստված հարմարեցված գործիքներով և բանալիներով բացելով մուտքի դուռը` ապօրինի մուտք է գործել Մաշտոցի պողոտայի X շենքի Արեստ Բ.-ին պատկանող բնակարան և այնտեղից գաղտնի հափշտակել 15.051.220 ՀՀ դրամ ընդհանուր արժողության ոսկյա, արծաթյա և այլ զարդեր, 26.000 ԱՄՆ դոլար, 5000 Եվրո, տարբեր մեդալներ, ինչպես նաև պետական պարգև հանդիսացող «Անանիա Շիրակացու» անվան մեդալը` պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Արթուր Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու շուրջ Արգիշտի Ս.-ի հետ նախնական համաձայնությամբ, մուտք են գործել Նոր Նորքի 7-րդ զանգվածի թիվ X շենքի Ժորա Հ.-ին պատկանող բնակարան և այնտեղից գաղտնի հափշտակել 671000 ՀՀ դրամ արժողության մեկ հատ «Արիստոն» մակնիշի գազի ջեռուցման կաթսա, մեկ հատ էլեկտրական վառարան, «Դիվիդի» ձայնագրիչ, «Պանասոնիկ» ֆիրմայի տեսաձայնագրիչ, կոբալտե վազաներ և այլ իրեր` Ժորա Հ.-ին պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս:

Գործով երկու մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Մեղադրանքի պաշտպանությունը դատարանում իրականացվում է Երևան քաղաքի դատախազության կողմից:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել