Մարտի 21-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Հալաբյան փողոցում գտնվող սրճարանի մոտ սպիտակ գույնի «Տոյոտա-Պրադո»-ի վարորդը վրաերթի է ենթարկել մի քաղաքացու և դիմել փախուստի:
Պարզվել է, որ մարտի 21-ին, ժամը 21.30-ին, «Տոյոտա-Պրադո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հալաբյան փողոցից դեպի Դավիթաշեն տանող ճանապարհին՝ մանկական սրճարանի մոտ, վրաերթի է ենթարկել 16-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Ոստիկանության փոխանցմամբ` կատարվում է քննություն:
Աղբյուրը` Իրավաբան.net