ԱԻՆ-ում կորոնավիրուսի պատճառով 2 աշխատակից է մահացել․ նախարար

Կորոնավիրուսի հետևանքով Արտակարգ իրավիճակների նախարարության երկու աշխատակից է մահացել։

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

«Մինչև այսօր ունեցել ենք վարակման 91 դեպք։ Դրանց մեծ մասը դրսից բերված դեպքեր են՝ ընտանիքի անդամից վարակման և այլն։ Ներսում տարածում չենք ունեցել, 380 ինքնամեկուսացված ենք ունեցել և երկու մահվան դեպք մեր աշխատակիցների։ Աշխատակիցների շրջանում այս պահին չորս կորոնավիրուսով վարակված կա», – ասել է նախարարը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել