Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Ռազմիկ Մ.-ի դեմ հարուցված քրեական գործը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Երևան քաղաքի Թևոսյան փողոցի 3/1 հասցեում գործող «Նանաամորֆ տեխնոլոգիա» ՓԲԸ-ի տնօրեն և լինելով ընկերության տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պաշտպանության կանոնների պահպանման համար պատասխանատու, թույլ է տվել հիշատակված կանոնների խախտումներ, ինչի հետևանքով ընկերության փականագործ Վարդան Թ.-ի առողջությանը 23.11.2011թ.` ժամը 13.00-ի սահմաններում, խառատային հաստոցով աշխատանք իրականացնելիս անզգուշությամբ պատճառվել է ծանր վնաս` ընդհանուր աշխատունակության կայուն կորստով:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Գործով մեղադրանքը պաշտպանվում է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության կողմից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net