Նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեմ պայքարի շրջանակներում՝ ԿԽՄԿ-ն 45մ² մակերեսով 4 վրան նվիրաբերել է առողջապահության նախարարությանը: Նմանօրինակ վրանների հերթական խմբաքանակ ստացել է նաև արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Վրանները դաշտային պայմաններում կարող են օգտագործվել որպես հոսպիտալ, բուժկետ, կացարան, աշխատանքային սենյակ, խոհանոց, կամ այլ անհրաժեշտ նպատակների համար:
Նշենք, որ ԿԽՄԿ առաքելությունը COVID-19-ի վարակի տարածումը կանխելու ուղղությամբ Արցախում իրականացրել և իրականացնում է բազմաբնույթ ծրագրեր: