Հավերժ փա’ռք մեր հաղթանակած բանակի հրամանատարներին, զինվորներին, ովքեր մարտական գործողությունների կիզակետում համեստ իրենց ծառայությունն են կատարել․ Սեյրան Օհանյան

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Շնորհավորում եմ ՀՀ նախագահի հրամանագրով

Հայրենիքի շքանշանով պարգևատրված՝ Հայաստանի ազգային հերոսի կոչմանն արժանացած և «Մարտական խաչ» 1-ին, 2-րդ աստիճանի շքանշաններով պարգևատրված զինծառայողներին:

Այսօր Արցախյան հաղթանակի, բանակաշինության ակունքներում կանգնած նվիրյալ հրամանատարների սերունդները իրավունք ունեն հպարտությամբ հայտարարելու, որ այսօրվա հերոսները որպես զինվոր կայացել, ռազմարվեստի մեջ արհեստավարժ են դարձել բանակաշինության ողջ ընթացքում, երբ հաղթանակների հպարտությունը, փառքը ժողովրդինն էր. հաղթում էր և հաղթում է ժողովուրդը:

Բանակ զորակոչված անփորձ, անվարժ պատանիները դառնում են զինակիր մարտիկներ իրենց հրամանատարների՝ գեներալների, սպաների շնորհիվ՝ նրանցից սովորելով զենք բարձրացնելու, մարտը վարելու հմտությունները և գիտակցությունը՝ իրենց վստահված սուրբ հողակտորն անառիկ պահելու:

Հավերժ փա’ռք մեր հաղթանակած բանակի հրամանատարներին, զինվորներին, ովքեր Արցախյան պատերազմից մինչև այսօր առաջնագծում, մարտական գործողությունների կիզակետում համեստ ու լռելյայն իրենց ծառայությունն են կատարել՝ պաշտպանելով Հայաստանի, Արցախի անկախությունը, հայ ժողովրդի խաղաղ արարումը:

Նրանց սխրանքի առջև՝ հավերժ խոնարհում»:

На изображении может находиться: 2 человека
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել