Ընտանիքի անդամների կողմից ծեծված երեխաները դեռ վերակենդանացման բաժանմունքում են, մյուս 5 երեխաները ևս հիվանդանոցում են

Ընտանիքի անդամների կողմից ծեծված 6-ամյա երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։

Այս մասին հայտնում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կետրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

«Տավուշի մարզում դաժանորեն ծեծված 6-ամյա երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, նրա կյանքին դեռեւս վտանգ է սպառնում: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները շարունակում են պայքարել փոքրիկի կյանքի համար:

Մյուս՝ 4-ամյա երեխայի մոտ այսօր դրական դինամիկա կա, առկա է գանգային արյունազեղում։ Երկուսն էլ շարունակում են գտնվել վերակենդանացման բաժանմունքում:

Ընտանիքի մյուս 5 երեխաները, որոնք նախօրեին նախնական սուր էկզոգեն թունավորմամբ տեղափոխվել էին Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոն գտնվում են կայուն վիճակում, ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում»,-նշել է նա։

Հավելենք, որ դեպքի առթիվ հարուցված քրեական գործերի շրջանակներում ձերբակալվել են երեխաների 57-ամյա պապը և 28-ամյա հորաքույրը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել