Հատկապես ո՞ր սխրագործության համար են բոլոր 71 հոգին պարգևատրվելու «Մարտական խաչ» շատ բարձր շքանշանով․ Սերժ Սարգսյան

Պետք է 2016 թվականի ապրիլյան քառօրյան և վերջերս Տավուշում տեղի ունեցած ռազմական գործողությունները համեմատել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, իր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Իհարկե ցանկալի կլիներ, որ մեր հանրությունը, այդ թվում՝ ես, մի քիչ ավելի հանգամանորեն տեղեկացված լինեինք, թե հատկապես ո՞ր սխրագործության համար են բոլոր 71 հոգին, որ պարգևատրվել են, կամ պետք է պարգևատրվեն «Մարտական խաչ»-ով, պիտի պարգևատրվեն այդ շատ բարձր շքանշաններով։ Սա չափազանց կարևոր հանգամանք է, հատկապես ինձ համար»,-ասաց Սերժ Սարգսյանը։

Նա նաև իր խոսքում նշեց նաև հետախուզության կողմից նախապես ստացված տեղեկությունների հետ կապված լուրերի մասին։ «Մենք չենք իմացել, որ Ադրբեջանի կողմից նախատեսվում է լայնածավալ գործողություն»,-ասաց պաշտոնաթող նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել