Սիբիրյան խոցի երկու դեպք է գրանցվել Հայաստանում

Առողջապահության նախարարությունն այսօր տեղեկացրել է, որ երկու անձի մոտ ախտորոշվել է սիբիրյան խոց` մաշկային ձևը: Նրանցից մեկը Վրաստանի քաղաքացի է եղել:

Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ նրանք մարտի 7-ին Վրաստանի Բոգդանովկայի շրջանի Փոքր Գոնդուրա գյուղում իրականացրել են խոշոր եղջերավոր կենդանու մորթ և մարտի 15-ին վերադարձել Երևան: Հիվանդները մարտի 18-ին դիմել են բժշկական օգնության:

Լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել է սիբիրյան խոց ախտորոշումը: Նույն աղբյուրի փեխանցմամբ` հիվանդների վիճակը բավարար է, կա առողջացման դրական շարժընթաց:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

 

 

 

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել