Տեսնելով անջատված հոսանքալարերը` մտածել է հարևանն է անջատել. Քրգործ է հարուցվել

Նախկինում չդատված, Մասին քաղաքի բնակիչ Արման Բաղդասարյանին դատախազությունը մեղադրանք է առաջադրել դիտավորությամբ հարևանի առողջությանը թեթև վնաս պատճառելու համար:

2012թ. դեկտեմբերի 25-ին Արման Բաղդասարյանը, գտնվելով ալկոհոլ օգտագործած վիճակում, տունը հոսանքազրկվելու պատճառով դուրս է եկել աստիճանահարթակ, տեսնելով ապահովիչից անջատված հոսանքալարերը, մտածել է, որ լարերը անջատել է իր հետ անբարյացկամ հարաբերությունների մեջ գտնվող հարևան Զարզանդ Մալխասյանը:

Տնից դուրս է հրավիրել Զարզանդ Մալխասյանին ու վիճաբանել նրա հետ: Վիճաբանության ժամանակ մի քանի անգամ դիտավորյալ բռունցքներով հարվածել է Զարզանդ Մալխասյանի դեմքին և գլխին` վերջինիս պատճառելով առողջության կարճատև քայքայումով թեթև վնաս:

Արման Բաղդասարյանը ստորագրությամբ բաց է թողնվել: Գործը գտնվում է Մասիսի դատարանի վարույթում:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել