Խափանված ավտոմեքենայի մեջ մնացած հղի կնոջը փրկարարներն օգնել են և հանձնել շտապօգնության աշխատակիցներին

Մարտի 19-ին, ժամը 00.22-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհին` Սառնակունք գյուղի մոտակայքում, ավտոմեքենան խափանվել է, ներսում կա հղի կին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ փոխանցմամբ` դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները 1990 թ. ծնված Վ. Հայրապետյանին հանձնել են շտապօգնության աշխատակիցներին, ով և հոսպիտալացվել է Սիսիան քաղաքի բժշկական կենտրոն:

Պարզվել է, որ վերջացել է «ՎԱԶ-2107» մակնիշի 05 LL 215 պետհամարանիշով ավտոմոքենայի վառելիքը: Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան քարշակել են մոտակա գազալցակայան:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել