Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախարարի հրամանի նախագիծո, որով նախատեսվում է սահմանել՝
- Սահմանել «Հանրակրթական ուսումնական հաստատություններում գործածվող փաստաթղթերի ցանկը»՝ համաձայն հավելված 1-ի։
- Հաստատել «Հանրակրթական ուսումնական հաստատություններում գործածվող փաստաթղթերի լրացման (գործածման) կարգը»` համաձայն հավելված 2-ի:
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններում գործածության ենթակա փաստաթղթերի անվանացանկը հաստատելու մասին» N 23-Ն հրամանը:
- Նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչությանը և իրավաբանական վարչությանը սահմանված կարգով հրամանը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման։
- Հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Ժ. Անդրեասյանին։
Նախատեսվում է սահմանել, որ դպրոցում գործարկվելու են հետևյալ փաստաթղթերը։
- Էլեկտրոնային դասամատյաններ
- Աշխատողի անձնական Էլեկտրոնային գործ
- Սովորողի անձնական էլեկտրոնային գործ
- Միջնակարգ կրթության ատեստատների բաշխման մատյան
- Հիմնական կրթության վկայականների բաշխման մատյան
- Ավարտական, պետական ավարտական, փոխադրական, էքստեռն քննությունների և գիտելիքների ստուգման արձանագրություններ
- Էլեկտրոնային հաստիքացուցակ
- Տարիֆիկացիոն մատյան, ոչ պետական ուսումնական հաստատությունների դեպքում` հիմնադրի որոշմամբ
- Ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի նիստի արձանագրություն.
- Ուսուցչի բաց թողած և փոխարինած դասաժամերի հաշվառման մատյան
- Ուսումնական առարկաների թեմատիկ պլաններ՝ էլեկտրոնային տարբերակով
- Դասալսումների արդյունքների արձանագրություն
- Տնօրենի տեղակալների, առարկայական մեթոդական միավորումների ղեկավարների, դասղեկների աշխատանքային պլաններ՝ էլեկտրոնային տարբերակով
- Սովորողների շարժի մատյան*
*Շարժի մատյանը ձևավորվում է էլեկտրոնային մատյան տվյալներ մուտքագրելիս
Մանրամասները՝ այստեղ