Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանն ինքնաառաջադրվել է որպես Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու։
Այս մասին տեղեկությունն Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեց Դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ այս պահին Սահմանադրական դատարանի 2 թեկնածու է ինքնաառաջագրված՝ Երվանդ Խունդկարյանը և Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կուրեխյանը։