Այս դեպքում աշխատողը կարող է պահանջել գործատուից, որպեսզի նրա հետ կնքեն աշխատանքային պայմանագիր․ նախարարություն

Այն դեպքերում, երբ աշխատանքն իր բնույթով այնպիսին է, որ աշխատողի համար սահմանվում է աշխատանքային օրվա սկիզբ և ավարտ, աշխատանքային օրվա ընթացքում ընդմիջում, աշխատանքային շաբաթվա ընթացքում հանգստյան օրեր, աշխատանքային իրավունքներ և պարտականություններ և ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված այլ կարգավորումներ և պահանջներ, ապա այդ դեպքերում չի կարող աշխատողի հետ կնքվել ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր: Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

«Հետևաբար, հորդորում ենք այդ դեպքերում պահանջել գործատուներից, որպեսզի ձեզ հետ կնքեն աշխատանքային պայմանագրեր, քանի որ այդ դեպքում միայն ձեր վրա կտարածվեն ՀՀ աշխատաքային օրենսդրությամբ աշխատողների համար սահմանված երաշխիքները:

Սակայն, եթե գործատուները, նման դեպքերում, այնուամենայնիվ, ձեզ հետ կնքեն ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր, ապա տեղեկացնում ենք, որ դուք ձեր աշխատանքային իրավունքները պաշտպանելու նպատակով կարող եք դիմել կամ դատարան կամ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին` հաշվի առնելով, որ այն սույն թվականի հուլիս ամսից վերջինս արդեն իսկ ունի համապատասխան կանոնադրական լիազորություններ` համաճարակների կանխարգելման կամ դրանց հետևանքների վերացման ժամանակատվածում ստացված գրավոր դիմումի առկայության դեպքում աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն իրանականացնելու»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել