Քաղաքացու մոտ ապաքինվելուց 40 օր անց կրկին կորոնավիրուս է ախտորոշվել

Հայաստանում կորոնավիրուսի կրկնավարակի դեպք է գրանցվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարակակիներների հետ աշխատած, ԵՊԲՀ-ի ուսանող Արսեն Հարությունյանը, որի մոտ ապաքինվելուց 40 օր անց կրկին վարակը հայտնաբերվել է:

«Կրկնավարակ գոյություն ունի։ Իմ նախորդ վարակումից մոտ 40 օր անց երեկ կրկին ախտորոշվեց Covid-19՝ այս անգամ արդեն երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբով։ Բոլոր այն մարդկանց, որանց հետ շփվել եմ վերջին օրերին, հորդորում եմ ինքնամեկուսանալ։ Ես ինքս էլ չէի հավատում նման ժամկետներում երկրորդ անգամ վարակվելուն, բայց ունենք այն ինչ ունենք։ Առողջ եղեք»,- գրել է նա։

Նշենք, որ կրկնավարակի դեպքեր հայտնաբերվել են աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել