ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․
«Ադրբեջանական կողմը մարտերից հետո տեղափոխում է իր խոցված զրահատեխնիկան՝ մասնավորապես 3 միավոր տանկ: Հիշեցնենք, որ մինչ այժմ կողմերի ցամաքային զրահատեխնիկայի հաստատված կորուստներն են Հայաստան՝ մեկ հրշեջ մեքենա, Ադրբեջան՝ 3 տանկ»:
Լուսանկարները՝ Banak.info-ի։