Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի թիվ 26/01 ընտրատեղամասում ընտրության արդյունքները կեղծելու վերաբերյալ ԵԱՀԿ դիտորդական առաքելության անդամ Դերմոտ Ահերնի նամակի հիման վրա նյութերի նախապատրաստումը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:
Դիտորդի նամակը ԶԼՄ-ներով տարածվել էր 2013թ. մարտի 11-ին, որի կապակցությամբ Կոտայքի մարզի դատախազը հանձնարարել էր մարզի ոստիկանությանը` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ եւ 181-րդ հոդվածներով նախատեսված կարգով նյութեր նախապատրաստել:
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` դատախազությունը տեղեկացնում է, որ ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով ոստիկանության Կոտայքի բաժնում նախապատրաստված նյութերը մարտի 14-ին ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Ավելի վաղ Իրավաբան.net-ը հայտնել էր, որ այս գործի համար նյութեր են նախապատրաստվում:
Աղբյուրը՝ Իրավաբան.net