Դատական ծառայության պաշտոնի անձնագիրը փաստաթուղթ է, որը սահմանում է այդ պաշտոնը զբաղեցնող ծառայողի գործառույթները, նրա պաշտոնական իրավունքներն ու պարտականությունները, շփումներն ու ներկայացուցչությունը, տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների, կարողությունների ու աշխատանքային հմտությունների, ինչպես նաև դատական ծառայության համապատասխան փորձի պահանջները:
Դատական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատում է դատարանների նախագահների խորհուրդը: Դատական ծառայության պաշտոնների անձնագրերի նկարագրերի ներկայացման պարտականությունը կրում է դատական դեպարտամենտի ղեկավարը:
Աղբյուրը` Իրավաբան.net