«Այսօր Արցախյան պատերազմի հերոս Մանվել Գրիգորյանի ծննդյան օրն է»․ փաստաբանը շնորհավորել է պաշտպանյալին

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտնում է, որ այսօր իր պաշտպանյալի ծննդյան օրն է։

«Այսօր Արցախյան պատերազմի հերոս Մանվել Գրիգորյանի ծննդյան օրն է։

Մանվել, Արցախի պատերազմի ողջ ծանրությունը քո ուսերին է եղել։ Դու պահել ես ռազմաճակատի վաթսուն տոկոսը։
Սրանք Սպարապետ Վազգեն Սարգսյանի խոսքերն են, ով գովեստի մեջ լինելով բավականին ժլատ, շռայլել է գեներալին։ Կարծես թե Սպարապետի այս խոսքերն օրենքի ուժով կամ դատական ակտերով դեռ չեն չեղարկվել։

ՆԱՏՈ-ի վեհաժողովի ժամանակ պետք էր տեսնել ադրբեջանի պաշտպանության նախարարի դեմքի գույնի փոփոխությունը, երբ Վազգեն Սարգսյանն ասաց, որ իր կողին կանգնածը Մանվել Գրիգորյանն է։

Սա հասարակական, քաղաքական գործիչ, իրավագետ Կիմ Բալայանի, որպես այդ վեհաժողովի մասնակից ականատեսի պատմածն է։
Այսօր Հայաստանն, իրավամբ, Արցախյան թնջուկի լուծման ժամանակ բանակցության սեղանին, որպես ձեռքբերում, խոսում է նաև ազատագրված, գրավյալ, տարածքների մասին։ Տարածքներ, որոնց մի մասն ազատագրվել է բացառապես Մանվել Գրիգորյանի գիտությամբ, այն դեպքում, երբ այդ օրերի գլխավոր հրամանատարն արգելել էր նոր տարածքներ ազատագրել, ընդհուպ սպառնալով գեներալին, որ կկալանավորի։

Ցանկանում եմ փաստել, որ Մանվել Գրիգորյանին տևական ժամանակ միտումնավոր պահելով կալանքի տակ, ցուցաբերելով դաժան վերաբերմունք, խոշտանգելով՝ դարձրեցին անդամալույծ, անբուժելի հիվանդ։ Այսօր փաստաբանը հայրենի կառավարությունից թույլտվություն է մուրում, որպեսզի բուժումը շարունակի դրսում։

Մանվել Գրիգորյանն այլևս պատմության մեջ մտել է հազար տարի անց հայրենիք ազատագրած, ազատագրածը պահած ու սերունդներին հանձնած զորավար։

Շնորհավոր ծնունդդ, գեներալ»,-նշել է պաշտպանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել