ԱԺ հատուկ նիստի ընթացքում պարետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ կառավարության նպատակն է կազմակերպել սեպտեմբեր ամսից սկսած դպրոցների աշխատանքի վերականգնումը՝ ոչ առցնաց ռեժիմով։
«Ոչ առցանց ռեժիմով, սակայն որոշակի կանոնների պահպանմամբ։ Ինչպես այլ ոլորտներում, այնպես էլ հանրակրթության ոլորտում այս պահի դրությամբ սահմանվում են կանոներ, որոնք հնարավորություն կտան այդ ոլորոտներում աշխատանքները կազմակերպել»,-նշել է նա։
Պարետը հայտնեց նաև, որ այս պահի դրությամբ պարետատանը քննարկվում է մասնավոր ավիափոխադրումների թվի ավելացման հարցը։
Մանրամասները՝ տեսանյութում