Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից 45 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք

Հուլիսի 9-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 76 բնակիչ է բուժվում։

Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։

Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 5492 նմուշառում, մայիսի 12-ից հուլիսի 8-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 4138 նմուշառման հետազոտություն, հուլիսի 8-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 41 նոր դեպք։

Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1028 քաղաքացի, նրանցից 277-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։

Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 334 բնակիչ։

45 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 24 դեպք։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել