Նախարարը գնացել է ոտքով, 30 րոպեից ավելի քայլել է և միանգամից նստել ասուլիսի․ Ալինա Նիկողոսյանը պարզաբանում է

ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Հայտնի» բժիշկներից մեկը լուսանկարներ է տարածում, իբր նախարարը ասուլիսից 3 րոպե հետո քրտնում է և դա փորձում է վերագրել դիմակի առկայությանը:

Ի՞նչ է կատարվել իրականում

Նախարարը գնացել է ոտքով, 30 րոպեից ավելի քայլել է և միանգամից նստել ասուլիսի: Տարածած լուսանկարներում պարզ երևում է, որ Արսեն Թորոսյանն առհասարակ դիմակին չի դիպչում:

Հ.Գ․Կեղծիք տարածելով լայքեր հավաքելը որոշ շրջանակների համար դարձել է «հաճելի» զբաղմունք»:

Նշենք, որ բժիշկ Հայկ Մանասյանը ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ էր հրապարակել ևգրել․ «Դիմակն անմիջապես պետք է փոխել այն խոնավանալուց հետո։ Երբ ներսում կամ դրսում 35 աստիճան շոգ է, դիմակը քրտինքից խոնավանում է 3 րոպեյում։

Ու տես, իմ առողջապահության չեղած նախարարության ղեկավար, քրտնեցիր 3-րոպեում, ու դիմակն էլ խոնավացավ։ Սակայն Դու, սրբելով քրտինքդ, այդպեա էլ դիմակը չփոխեցիր, ապացուցելով որ դիմակ կրելն ընդամենը ցուցադրական ակցիա է, ոչ հակահամաճարակային միջոցառում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել