Ոստիկանությունն ու դատախազությունը միջնորդեցին ՍԴ-ին մերժել նախագահի թեկնածուների հայցը

Նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննության ժամանակ ՍԴ-ում պատասխանող կողմի հարակից զեկուցողները՝ ի դեմս դատախազության և ոստիկանության, ավարտեցին իրենց առարկությունների ներկայացումը հայցի վերաբերյալ:

Իրավաբան.net-ի թղթակցի փոխանցմամբ՝ նրանք իրենց ներկայացրած նյութերով ապացուցված համարեցին հայցի անհիմությունը: Դատարանին միջնորդեցին մերժել հայցը:

ՍԴ-ն այս պահին անցել է կողմերի միջնորդությունները լսելուն:

Հիշեցնենք, որ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Անդրիաս Ղուկասյանը ՍԴ-ից խնդրում են անվավեր ճանաչել 2013 թվականի փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահի ընտրությունների ԿԸՀ-ի հրապարակած արդյունքները:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել