Նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննության ժամանակ ՍԴ-ում պատասխանող կողմի հարակից զեկուցողները՝ ի դեմս դատախազության և ոստիկանության, ավարտեցին իրենց առարկությունների ներկայացումը հայցի վերաբերյալ:
Իրավաբան.net-ի թղթակցի փոխանցմամբ՝ նրանք իրենց ներկայացրած նյութերով ապացուցված համարեցին հայցի անհիմությունը: Դատարանին միջնորդեցին մերժել հայցը:
ՍԴ-ն այս պահին անցել է կողմերի միջնորդությունները լսելուն:
Հիշեցնենք, որ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Անդրիաս Ղուկասյանը ՍԴ-ից խնդրում են անվավեր ճանաչել 2013 թվականի փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահի ընտրությունների ԿԸՀ-ի հրապարակած արդյունքները:
Աղբյուրը` Իրավաբան.net