Մեղադրվում է տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելու համար

Մարտի 12-ին, ժամը 15.45-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի և Մալաթիայի անձնագրային բաժանմունքի ծառայողները Արամ Սարգսյան փողոցի թիվ 22 շենքի մոտից բերման են ենթարկել 1986 թ. ծնված Դավիթ Պ.-ին: Ոստիկանության փոխանցմամբ՝ Նա 2012 թ. հուլիսի 4-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության և փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու մեղադրանքով:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել