Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հուլիսի 2-ին, կառավարության նիստի ժամանակ հարց ուղղեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, թե ի՞նչ նորություններ կան կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հետ կապված և ինչ է արվում հնարավոր պատվաստանյութը հնարավորինս արագ ձեռք բերելու համար։
Նախարարը նշեց, որ այժմ 100-ից ավելի պատվաստանյութեր են մշակվել, որոնցից 20-ն առավել արդյունավետ․ «Ամենայն հավանականությամբ լինելու են պատվաստանյութեր և լինելու են մի քանիսը»,-նշեց Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ պատվաստանյութերի ձեռքբերման հարցով ինքն անձամբ է զբաղվում և այժմ բանակցություններ է վարում։
Մանրամասները՝ տեսանյութում