Լուսնի կարգավիճակը

Միջազգային իրավունքով, մասնավորապես տիեզերքի վերաբերյալ համապատասխան կոնվենցիաներով, կարգավորվում է նաև բնական երկնային մարմիններից Լուսնի իրավական կարգավիճակը:

«Լուսինը օգտագործվում է ՄԱԿ-ի վերոնշյալ կոնվենցիաների անդամ բոլոր պետությունների կողմից` բացառապես խաղաղ նպատակներով: Լուսնի վրա արգելվում է ուժի սպառնալիքը կամ ուժի կիրառումը, այլ թշնամական գործողությունները կամ դրանց սպառնալիքը: Արգելվում է ռազմական բազաների ստեղծումը Լուսնի վրա, զենքի ցանկացած տեսակի փորձարկումը և ռազմական զորավարժություների իրականացումը»,-այս մասին Իրավաբան.net-ի լրագրողի հետ զրույցում հայտնեց Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Սերինե Խաչատրյանը:

Լուսինը, ինչպես նաև Լուսնի բնական ռեսուրսները, ամբողջ մարդկության սեփականությունն են, դրանց հետազոտումը և օգտագործումն իրականացվում է հանուն և ի շահ բոլոր պետությունների:

Սերինե Խաչատրյանի փոխանցմամբ` Լուսնի վրա հայտարարվել է գիտական հետազոտությունների ազատություն, որը կարող է իրականացվել բոլոր անդամ պետությունների կողմից` առանց որևէ խտրականության` հավասարության սկզբունքի և միջազգային իրավունքի հիման վրա:

Հայաստանի Հանրապետությունը չի վավերացրել Տիեզերքի մասին կոնվենցիան և Լուսնի և այլ երկնային մարմինների վրա պետությունների գործունեության մասին համաձայնագիրը:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել