Ալիմենտ կբռնագանձվի, իսկ փաստաբանի վարձատրության գումա՞րը…

Հայցվոր Աննա Վարդանյանի ներկայացուցիչը դատարանին հայտնել է, որ հայցվորը և պատասխանող Նորայր Հովհաննիսյանը հանդիսանում են 02.01.2003թվ. ծնված Նատալի Նորայրի Հովհաննիսյանի, 05.05.2006թվ. ծնվ. Անուշ Նորայրի Հովհաննիսյանի ծնողները, վերջիններն ընտանեկան անախորժությունների պատճառով միասին չեն բնակվում, երեխաները բնակվում են հայցվորի հետ, պատասխանողը որևէ նյութական օգնություն ցույց չի տալիս:

Հայցվորի ներկայացուցիչը խնդրել է դատարանից հօգուտ իր անչափահաս երեխաների բռնագանձել ալիմենտ, ինչպես նաև 90.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի վարձատրության գումար:

Պատասխանող Նորայր Հովհաննիսյանը հայտնել է դատարանին, որ իր և հայցվորի միջև որևէ վեճ չի եղել երեխաների հոգսերը հոգալու շուրջ, ինքն ու իր ծնողները մշտապես հոգացել են երեխների մասին և այժմ էլ պատրաստ է ալիմենտ վճարել, սակայն փաստաբանին վճարած գումարի դեմ առարկում է:

Դատարանը հայցն ամբողջությամբ բավարարել է:

Նշենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

Խելամտության հարցը լուծելիս յուրաքանչյուր դեպքում դատարանը պետք է հաշվի առնի հայցադիմումի բարդությունը, կարատված աշխատանքների ծավալը և այլ հանգամանքներ:

Տվյալ գործով փաստաբանին 90. 000 ՀՀ դրամ վճարելը, կարծում ենք, այնքան էլ խելամիտ չէ:

Պատասխանողը ևս այդ կարծիքին է և բողոքարկել է դատարանի վճիռը:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել