Գյումրեցիները հիմականում պահպանում են պարետատան կողմից սահմանված հակահամաճարակային անվտագության կանոնները․ ԲԸՏՄ

Հունիսի 27-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատակիցները համատեղ լայնածավալ շրջայցեր են կատարել ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի պատմության և մշակույթի հուշարձանների, թանգարանային, զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող մի շարք վայրերում։

Մշտադիտարկումների արդյունքները հավաստել են, որ գյումրեցիները հիմականում պահպանում են պարետատան կողմից սահմանված հակահամաճարակային անվտագության կանոնները։

Զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող պատմամշակութային վայրերը մարդաշատ չեն եղել՝ կուտակումներ չեն արձանագրվել, սակայն գրանցվել են դիմակները սխալ կրելու դեպքեր։

Տեսչական մարմնի աշխատակիցները քաղաքացիների հետ իրականացրել են լայնածավալ իրազեկման, բացատրական աշխատանքներ, բաժանել դիմակներ և հորդորել դրանք փոխել 3-4 ժամը մեկ։

Դիմակ չկրելու համար ՀՀ ոստիկանության կողմից մեկ քաղաքացու նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել