Ինչո՞ւ գործատուն աշխատողին չէր տրամադրում ամենամյա արձակուրդ

Հայցվորի ներկայացուցիչները պնդելով սկզբնական ներկայացված և ավելացված հայցապահանջները դատարանին հայտնել են, որ 01.01.2008թ.-ին հայցվորի և ընկերության միջև կնքված աշխատանքային թիվ 82 պայմանագրի համաձայն հայցվորը զբաղեցնում է ընկերության միջազգային և հասարակական կապերի գծով գլխավոր խորհրդականի պաշտոնը:

14.10.2011թ.-ին հայցվորը գրավոր դիմել է ընկերության տնօրեն Մկրտիչ Ավագյանին` հերթական ամենամյա վճարովի արձակուրդ տրամադրելու վերաբերյալ:

Ընկերությունը բանավոր կարգով փաստարկել է, որ կտրամադրի արձակուրդ, սակայն մինչ օրս չի տրամադրել հայցվորին վերապահված հերթական ամենամյա արձակուրդը:

Պատասխանողը, առարկելով ներկայացված հայցի դեմ, դատարանին հայտնել է, որ ընկերությունը դեռևս 01.11.2011թ.-ի ծանուցմամբ, երկու ամիս առաջ տեղեկացրել է հայցվորին, որ արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված /կառուցվածքային ու կազմակերպական փոփոխությունների հետևանքով գործունեության ուղղվածության և ծավալի փոփոխություն/ աշխատողների թվաքանաքի կրճատման կապակցությամբ, 31.12.2011թ.-ին լուծելու է վերջինիս հետ կնքված թիվ 82 աշխատանքային պայմանագիրը՝ հաշվի առնելով, որ գործատուի մոտ բացակայում է այլ աշխատանք առաջարկելու համար ազատ աշխատատեղ: Միևնույն ժամանակ, ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի 4-րդ մասով, առաջարկվել է ներկայացնել ժամանակացույց` նոր աշխատանք փնտրելու համար: Սակայն հայցվորը նոր աշխատանք փնտրելու համար ժամանակացույց ընկերությանը չի ներկայացրել:

Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 164 հոդվածի 1-ին կետի` յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է տվյալ տարում: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` աշխատանքի առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է տվյալ կազմակերպությունում անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո: Երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է աշխատանքային տարվա ցանկացած ժամանակ` ամենամյա արձակուրդի տրամադրման հերթականությանը համապատասխան: Հերթականության կարգը սահմանվում է կոլեկտիվ պայմանագրով, իսկ նման պայմանագրի բացակայության դեպքում` կողմերի համաձայնությամբ:

Դատաքննությամբ հիմնավորվել է, որ 2011թ.-ի սեպտեմբերին հայտնի է դարձել, որ ՙԱռողջապահության ազգային ինստիտուտ՚ պետական ՓԲ ընկերությունում սպասվում է կառուցվածքային և կազմակերպական փոփոխություններ, որի արդյունքում հնարավոր է որոշ հաստիքների, այդ թվում հայցվորի զբաղեցրած հաստիքի կրճատում:

Հայցվորը, տեղյակ լինելով այդ մասին, 2011թ.-ի հոկտեմբերի 14-ին իր աշխատակցի միջոցով դիմում է ներկայացրել ընկերությանը` դեկտեմբեր ամսին հերթական արձակուրդ մեկնելու համար: Դիմումը վերադարձվել է պայմանով, որպեսզի այն ներկայացվի արձակուրդի ժամկետից, այն է` 2 շաբաթ առաջ, որը հայցվորը հետագայում չի ներկայացրել: Դրա հակառակը հիմնավորող ապացույց հայցվորի ներկայացուցիչների կողմից չի ներկայացվել, չի ներկայացվել նաև գրված 14.10.2011թ.-ի դիմումով:

Դատարանը վճռել է հայցվորի պահանջը՝ ամենամյա վճարովի արձակուրդ տրամադրելուն պարտավորեցնելու, պատասխանող ընկերության հրամաններն իրավաբանական ուժ չունեցող և առոչինչ ճանաչելու, պարապուրդի գումարը վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին, մերժել:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել