ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի ՍԴ ներկայացրած դիմումին կից ներկայացվելիք հավելյալ փաստարկների ողջ փաթեթը տրամադրված չէր կողմերին: Այդ հիմքով ՍԴ-ն որոշեց գործի քննությունը շարունակել վաղը՝ ժամը 10-ից:
Հիշեցնենք, որ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Անդրիաս Ղուկասյանը վիճարկում են նախագահի ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ-ի հրապարակած որոշումը: ՍԴ-ն այդ երկու դիմումները միավորել է մեկ վարույթում:
Աղբյուրը՝ Իրավաբան.net