Անդրիաս Ղուկասյանի «պատճառով» ՍԴ-ն գործի քննությունը կշարունակի վաղը

ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի ՍԴ ներկայացրած դիմումին կից ներկայացվելիք հավելյալ փաստարկների ողջ փաթեթը տրամադրված չէր կողմերին: Այդ հիմքով ՍԴ-ն որոշեց գործի քննությունը շարունակել վաղը՝ ժամը 10-ից: 

Հիշեցնենք, որ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Անդրիաս Ղուկասյանը վիճարկում են նախագահի ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ-ի հրապարակած որոշումը: ՍԴ-ն այդ երկու դիմումները միավորել է մեկ վարույթում:

 

Աղբյուրը՝ Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել