Ուսով բախվելը ծանր հետևանքներ է ունեցել

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրնաքի Սլավիկ Մ.-ի:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 04.05.2012թ-ին՝ ժամը 22.30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Տ. Մեծ պողոտայի 10 շենքի մոտակայքում եղբոր՝ Ահարոն Մ.-ի հետ քայլելիս խուլիգանական դրդումներով միմյանց ուսով բախվելու չնչին ու աննշան առիթն օգտագործելով իր անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով անհիմն վիճաբանել է նույն պողոտայով քայլող Տիգրան և Մամիկոն Ս.-երի, Տիգրան Գ.-ի հետ, որի ընթացքում նախապես իր մոտ սուր ծակող, կտրող գործիքով մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ մի քանի անգամ հարվածել է Մամիկոն Ս.-ի մարմնի տարբեր մասերին՝ վերջինիս առողջությանը պատճառելով ծանր վնաս ու հեռացել դեպքի վայրից։

Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Իսկ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի՝ դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում՝պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել