Թմրանյութ՝ կաթսայի մեջ

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասութայն դատարանի վարույթում է գտնվում քրեական գոործը ըստ մեղադրանքի`Սարո Ղ.-ի:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 19.09.2012թ առանց իրացնելու նպատակի, իր օգտագործման համար, Մրգավան գյուղի դաշտերից քաղելու եղանակով ապօրինի ձեռք է բերել, պատրաստել և պահել զգալի չափի` 0.63 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցը, որից 0.42 գրամը ոստիկանության աշխատակիցների կողմից զննությամբ վերցվել է նրա սենյակի հատակից, իսկ 0.21 գրամը տետրահիդրոկաննաբինոլ պարունակող հեղուկով ներծծված բուսական զանգվածը նույն սենյակում գտնվող էլեկտրական սալիկի վրա գտնվող կաթսայի միջից:

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորոումը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել