Դանակահարել է երթուղային ավտոբուսի վարորդի՞ն

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի`Թադևոս Ա.-Ի:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. սեպտեմբերի 9-ին՝ ժամը 15.00-ի սահմաններում, Գյուլիքեխվյան փող. 15 շենքի մոտ իր կողմից վարած Ջիպ Գրանդ Չերոկի մակնիշի ավտոմեքենայով բախվել է Գառնիկ Զ.-ի կողմից վարծ Բոգդան մակնիշի թիվ 43 երթուղային ավտոբուսին, այնուհետև իջնելով մեքենայից, առանց շարժառիթի խուլիգանական դրդումներով դանակով հարվածել է վերջինիս և դիտավորությամբ պատճառել առողջության միջին ծանրության վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածք:

Մեղադրյալի նկատմամաբ խափանման միջոց է ընտրվել գրավը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել