Արարատի մարզում ամուսինը դույլով ծեծել է կնոջը. Քրեական գործ է հարուցվել

Արարատի մարզի բնակիչ Լևոն Մկրտչյանը հայտնվել է դատարանում ամբաստանյալի աթոռին: Նրան Արարատի մարզի դատախազությունը մեղադրանք է առաջադրել կնոջը ծեծելու համար:

Դեպքը տեղի է ունեցել 2012թ. նոյեմբերի 30-ին, ժամը 09:30-ի սահմաններում: Նա մեղադրվում է իրենց տան բակում անհիմն պատճառով կնոջ` Արուսյակ Վաղարշակյանի հետ, վիճաբանության մեջ մտելու և նրան ձեռքերով, ոտքերով և դույլով մարմնի տարբեր մասերին հարվածներ հասցնելու համար:

Ծեծի արդյունքում Լևոն Մկրտչյանը կնոջ առողջությանը պատճառել է թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Լևոն Մկրտչյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Տեղեկացնենք, որ ըստ ՀՀ քրեական օրենսգրիք հոդված 118-ի՝ Ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, որը չի առաջացրել սույն օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հետևանքներ (առողջության կարճատև քայքայում կամ ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստ)՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով (100.000 դրամ) կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել